Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Բյուրոյի ներկայացուցիչները մասնակցել են «ChemEX 2023» ֆորումին
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները` տնօրենի գիտության գծով տեղակալ, քիմիական գիտությունների թեկնածու Պատվական Ոսկանյանի գլխավորությամբ մասնակցել են հուլիսի 4-6-ը Երևանում կայացած «Քիմիա. ֆարմա. բիոտեխ. նոր մարտահրավերներ» թեմայով «ChemEX 2023» ֆորումին։ Արդեն երկրորդ տարին անընդմեջ անցկացվող ֆորումը համախմբել էր քիմիայի, դեղագործության, կենսատեխնոլոգիական արդյունաբերության բնագավառների առաջատար մասնագետների, գիտնականների Հայաստանից և Ռուսաստանից։ Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, Մոսկվայի պետական համալսարանի ներկայացուցիչներ, արդյունաբերական ձեռնակությունների, քիմիական և դեղագործական ընկերությունների ղեկավարներ և այլ գերատեսչություններից հրավիրված մասնագետներ։ Ֆորումի շրջանակներում քննարկվել են քիմիական, դեղագործական, կենսատեխնոլոգիական արդյունաբերության ոլորտներում առկա մարտահրավերները, նոր տեխնոլոգիական մոտեցումներով միջին և փոքր քիմիայի ուղղության զարգացման, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի, ԵԱՏՄ երկրների ընկերությունների արդյունավետ, կառուցողական համագործակցության հեռանկարները: Մասնակիցներն ընդգծել են Հայաստանի և Ռուսաստանի միջոլորտային և գիտական շարունակական փոխգործակցության անհրաժեշտությունը։
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է նմանօրինակ միջոցառումների մասնակցությունը՝ ի նպաստ մեր երկրի գիտագործնական ներուժի կատարելագործմանն ու փորձագիտական հավաստի արդյունքների ապահովմանը։
28 Դեկտեմբեր 2016